Այս երկիրը Արցախի կարգավիճակը մոռացության տալու, ընդհանրապես, Մեծ Թուրանի գաղափարի հարցում իր առաջնահերթ դերակատարումը երբեք չի թաքցրել, և շնորհիվ ՍԴ հայտնի եզրակացության, հենց այդ խնդրի ձախողման արդյունքում էլ հրաժարվեց Հայ֊թուրքական արձանագրություններից։
Արցախը դեռ պաշարված է, այդպիսի պաշարման մեղմ տեսակը համաշխարային պատերազմին իրենց թույլ են տվել ֆաշիստները՝ Լենինգրադի նկատմամբ, և որևէ մեկի մտքով չի անցել նույն պահին շնորհավորել ֆաշիստների, ոչ թե սովի մատնված լենինգրադցիների Ամանորը։
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...